Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել էԱզգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղում Նիդերլանդների հետ հանդիպման նախապատրաստության մասին։
«Խմբային փուլում մեզ համար խաղում էին երիտասարդ խաղացողներ, որոնցից շատերին նախկինում պարզապես չէիք ճանաչում։
Հիմա նրանցից մի քանիսին բաց ենք թողել երիտասարդական հավաքական: Բացի այդ, կիսաեզրափակիչից առաջ մենք կորցրեցինք Բաստոնին։ Այսպիսով, մենք որոշակի խնդիրներ ունենք։ Մեր նախընտրած սխեման 4-3-3-ն է: Իսպանիայի դեմ առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք, իսկ երկրորդում ֆիզիկապես զիջեցինք։ Մեր ֆուտբոլիստները սովոր են բոլոր խաղային սխեմաներին, բայց այսօր մենք կվերադառնանք 4-3-3-ին: Սա միջազգային մակարդակի հանդիպում է ուժեղ թիմի դեմ: Մենք պետք է լավ խաղանք և փորձենք հաղթել, նույնիսկ եթե չենք պայքարում տիտղոսի համար», — Մանչինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 18-ին։ Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 17։00-ին Ազգերի լիգայի եզրափակիչում Իսպանիան կխաղա Խորվաթիայի հետ։