«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել Շոտլանդիայի հետ խաղում (1-2) Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակում։
22-ամյա հարձակվողը 11 մետրանոց է իրացրել Շոտլանդիայի դեմ խաղում՝ խփելով իր 22-րդ գոլը ազգային հավաքականի կազմում:
Հոլանդը դարձավ 53 տարվա մեջ առաջին եվրոպացի խաղացողը, ով ազգային հավաքականի կազմում իր առաջին 24 խաղերում 22 գոլ է խփել:
Նույն արդյունքը 1970 թվականին գրանցել էր նաև իտալացի Լուիջի Ռիվան։
























































