Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կիսվել է Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիայի հետ կայանալիք հանդիպումից իր սպասելիքներով։
«Մենք շատ լավ գիտենք Իսպանիայի հավաքականը։ Նա սիրում է գնդակին տիրել, ունի անհատական ուժեղ խաղացողներ և հիանալի խաղաոճ: Նրանք արագ և ընդհանուր առմամբ բարձրակարգ թիմ են:
Կոպենհագենում Եվրո-2020-ում մենք խաղացինք Իսպանիայի դեմ, որտեղ պարտվեցինք լրացուցիչ ժամանակից հետո։ Բայց մենք բավականաչափ ուժեղ ենք, որպեսզի մրցենք իսպանացիների հետ, և կփորձենք դա ցույց տալ խաղադաշտում»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Խորվաթիա-Իսպանիա հանդիպումը կկայանա հունիսի 18-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:
























































