Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Գվինեայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով՝ հօգուտ պենտակամպեոնների։
Բրազիլիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել Ժոելինտոնը (ազգային հավաքականի դեբյուտային խաղում), Ռոդրիգոն, Էդեր Միլիտաոն և Վինիսիուսը։ Գվինեացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Սերխիո Գուիրասին:
























































