Եվրո-2024-ի ընտրական փուլում Նորվեգիայի ազգային հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Շոտլանդիայի թիմին։
Տանտերերի կազմում հաշիվը բացեց Էրլինգ Հոլանդը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ 87-ին հյուրերը հավասարեցրին հաշիվը, իսկ երկու րոպե անց խփեցին հաղթական գոլը։
Այս խաղից հետո Նորվեգիան 1 միավորով 3-րդն է A խմբում։ Աղյուսակը գլխավորում է Շոտլանդիայի թիմը՝ 9 միավորով։
























































