Լուիշ Ֆելիպե Սկոլարին նշանակվել է «Ատլետիկո Մինեյրոյի» գլխավոր մարզիչ։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2024 թվականի ավարտը, հայտնում է ակումբի կայքը։
Սկոլարիի վերջին աշխատավայրը եղել է «Ատլետիկո Պարանաենսեն», որտեղ նա սկզբում եղել է մարզիչ, ապա տեխնիկական տնօրեն:
74-ամյա բրազիլացի մասնագետը հայտնի է Բրազիլիայի և Պորտուգալիայի հավաքականներում, «Չելսիում» և այլ թիմերում իր աշխատանքով։
























































