Եվրո-2024-ի ընտրական փուլում Անգլիայի հավաքականը 4։0 հաշվով հաղթեց Մալթային։ Անգլիացիների կազմում Հարի Քեյնը, Կալում Ուիլսոնն ու Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը։ Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ։
Անգլիացիները 100 տոկոսանոց արդյունք ունեն․ 3 խաղ՝ 3 հաղթանակ։ Սաութգեյթի գլխավորած թիմը C խմբում առաջին տեղում է։
D խմբի առաջատար Ֆրանսիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին։ Ֆրանսիացիների կազմում աչքի ընկան Օլիվյե Ժիրուն և Կիլիան Մբապեն։ Այս խաղում ևս գրանցվեց մեկ ինքնագոլ։
Ֆրանսիան ևս 9 միավորով իր խմբի առաջատարն է։
























































