Քիչ անց՝ Երևանի ժամանակով 22։45-ին, կմեկնարկեն Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրի հանդիպումները։
Ջիբրալթարի հավաքականը կընդունի Ֆրանսիային, իսկ Մալթան՝ կհյուրընկալի Անգլիային։
Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմը — Սամբա, Պավար, Գրիզման, Չուամենի, Ժիրու, Մբապե, Կոնատե, Ֆոֆանա, Կոման, Կամավինգա, Տեո Էռնանդես։
Ֆրանսիացիները B խմբում 2 խաղից հետո 2 հաղթանակ են տարել և առաջին տեղում են։
Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմը — Պիկֆորդ, Տրիպյե, Շոու, Ռայս, Գուեհի, Մագուայր, Սակա, Հենդերսոն, Քեյն, Ալեքսանդր-Առնոլդ, Մեդիսոն։
Անգլիացիները նույնպես 2 հաղթանակ են տարել և C խմբում առաջին տեղում են։
























































