«Ատլետիկոն» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Իրվինգ Լոզանոյին: Հավանաբար, մադրիդցիները կփորձեն մեքսիկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամռանը, հայտնում է Corriere dello Sport-ը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների ՝ «Ատլետիկոյի» դիտակետում է նար «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբի ներկայացուցիչները հանդիպել են խաղացողի հետ:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ձնռանը մոտ էր «Ատլետիկո» տեղափոխվելուն, սակայն տեղափոխությունը արդյունքում չկայացավ և այժմ մադրիդյան ակումբը ցանկանում է ամրապնդել հարձակման գիծը Լոսանոյով, իսկ կիսապաշտպանությունը՝ Ռակիտիչով։