«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել «Ռեալ Բետիսի» կիսապաշտպան Ուիլյամ Կարվալյուին, հայտնում է As-ը։
Կարվալյուն «Բետիս» է տեղափոխվել 2018 թվականին Լիսաբոնի «Սպորտինգից» 16 միլիոն եվրոյի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն իսպանական թիմի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալ Բետիսի» հետ նախատեսված է ևս երեք տարով։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։
























































