«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ է նոր պայմանագիր կնքելուն ակումբի հետ, հայտնում է ESPN-ը:
Կատալոնական ակումբը համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները գերմանացի դարպասապահի հետ և մոտ ժամանակներս կարող է պաշտոնապես հայտարարել դրա մասին:
Տեր Շտեգենի ներկայիս գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը կատալոնացիների կազմում անցկացրել է 33 հանդիպում ՝ բաց թողնելով 34 գոլ: