Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Նիդերլանդների նկատմամբ տարած հաղթանակը (4:2):
«Մենք փայլուն հանդիպում անցկացրեցինք, ինչպես ցանկանում էինք: Գուցե ոչ առաջին 20 րոպեներին, բայց մենք ավելի ու ավելի լավն էինք դառնում: Կրամիի գոլից հետո մեր առավելագույն ուժերով խաղացոինք։ Ափսոս, որ վերջին րոպեին գոլ բաց թողեցինք, բայց հետո լրացուցիչ ժամանակում կրկին ցույց տվեցինք մեր բնավորությունը»,- Մոդրիչի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Խորվաթիայի հավաքականը դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա Իսպանիա-Իտալիայի զույգի հաղթողի հետ։ Երրորդ տեղի համար խաղում պարտվող թիմը կխաղա Նիդերլանդների հետ։
























































