Մորիս Շտեյնը նշանակվել է «Այաքսի» նոր գլխավոր մարզիչ: Ամստերդամյան ակումբի պայմանագիրը 49-ամյա հոլանդացի մասնագետի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Շտեյնը, ում նախկին աշխատավայրը «Սպարտան» էր, փոխարինեց Ջոն Հեյտինգային «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Այաքսը» Հեյտինգայի գլխավորությամբ առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր չի նվաճել։
Նախորդ մրցաշրջանում Շտեյնը փրկեց «Սպարտային» առաջնությունից դուրս մնալուց: 2022/23 մրցաշրջանում Ռոտերդամը ներկայացնոց թիմը Էրեդիվիզիի աղյուսակում զբաղեցրեց վեցերորդ տեղը, իսկ փլեյ-օֆֆի եզրափակչում պարտվեց «Տվենտեին»՝ Կոնֆերենցիաների լիգայում խաղալու իրավունք ստանալու համար:
























































