Լիոնել Մեսսին կարծել է, որ իրեն Չինաստանի վիզա պետք չի լինի։
Հանգստյան օրերին «Ինտեր Մայամիի» հարձակվողը Արգենտինայի հավաքականի կազմում ժամանել է Չինաստան՝ Ավստրալիայի դեմ ընկերական հանդիպման համար, որը կկայանա հունիսի 15-ին։
Սակայն Պեկինի օդանավակայանի աշխատակիցները կանգնեցրել են 35-ամյա ֆուտբոլիստին անձնագրային հսկողության հետ կապված խնդիրների պատճառով։ Պարզվել է, որ Մեսսին Չինաստան է ժամանել իսպանական անձնագրով, բայց առանց վիզայի։
Ինչպես հայտնում է Bild-ը՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին, Մեսսին կարծում էր, որ իսպանական անձնագրով Թայվան առանց վիզայի մուտքը տարածվում է նաև Չինաստանի վրա։ «Թայվանը Չինաստան չէ՞»,- հարցրել է ֆուտբոլիստը սահմանապահներին։
Հիշեցնենք, որ Իսպանիան և Չինաստանը չունեն առանց վիզայի ռեժիմ։
























































