Իսպանացի հայտնի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում Միլանի «Ինտերի» դեմ «Մանչեսթեր Սիթիի» տարած հաղթանակի մասին։
«Կարծում եմ, որ այժմ ակումբի ապագան կախված կլինի երկու գործոնից՝ որքան քաղցած կշարունակի մնալ թիմը բոլոր գավաթները նվաճելուց հետո, և նաև, թե որքան ժամանակ Գվարդիոլան կմնա «Ման․Սիթիում»: Վերջերս նա հոգնած տեսք ուներ։
Հասկանալի է, որ նա չի հեռանա հաջորդ մրցաշրջանում, քանի որ ցանկանում է ավելի շատ տիտղոսներ նվաճել։ Բայց ակումբի ապագան ուղղակիորեն կախված է նրա այստեղ մնալուց»,- ասել է Սեսկը Mundo Deportivo-ին:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Սիթին» 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»:
























































