Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսը շնորհավորել է Պեպ Գվարդիոլային՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Պեպ Գվարդիոլային՝ իր թիմին Չեմպիոնների լիգայում հաղթանակ պարգևելու համար»,- Instagram-ում գրել է դերասանուհին։
«Մանչեսթեր Սիթիի» մարզիչն ասել էր, որ օսկարակիր դերասանուհին իր կուռքն է։ Գվարդիոլան Ջուլիա Ռոբերթսի երկրպագուն է. ավելի վաղ նա ասել էր, որ վրդովվել էր, երբ դերասանուհին ներկա է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին:
2016 թվականի նոյեմբերին ամերիկացի դերասանուհին ընտանիքի հետ ներկա է գտնվել «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղին «Օլդ Թրաֆորդում»: Խաղից հետո նրան լուսանկարել են մարզադաշտում։ Այդ ժամանակ Գվարդիոլան արդեն իսկ աշխատում էր «Մանչեսթեր Սիթիում»:
«Ինչ էլ որ լինի այս տարի Չեմպիոնների լիգայում, նույնիսկ եթե երեք անգամ անընդմեջ հաղթենք կամ նվաճենք գավաթը, ես արդեն ձախողվել եմ։ Իմ կյանքում երեք կուռք կա. Մայքլ Ջորդան, Թայգեր Վուդս և Ջուլիա Ռոբերթս: Նրանք իմ երեք կուռքերն են։
Ջուլիա Ռոբերթսը Մանչեսթեր է եկել մի քանի տարի առաջ։ Ոչ 80-ականներին կամ 90-ականներին, ոչ Ալեքս Ֆերգյուսոնի դարաշրջանում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» գավաթներ էր նվաճում: Նա եկավ այն ժամանակ, երբ «Մանչեսթեր Սիթին» 4-5 տարի ավելի լավն էր, քան «Մանչեսթեր Յունայթեդը»: Բայց նա չեկավ մեր խաղին: Նա գնաց ՄՅՈւ-ի հանդիպմանը: Այդ պատճառով նույնիսկ Չեմպիոնների լիգայում հաղթելը ոչինչ չի փոխի, քանի որ Ջուլիա Ռոբերթսը եկավ Մանչեսթեր ու չեկավ մեր հանդիպմանը։
Նույնիսկ Չեմպիոնների լիգայում հաղթելը չի մեղմի իմ հիասթափությունը, որ Ջուլիա Ռոբերթսը` իմ կուռքը, գնաց «Յունայթեդի» խաղին»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզչին Manchester Evening News-ը: