Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պայմանագիր կկնքի արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի հետ։
Այդ մասին հայտնում է Bolavip-ը։ Ավելի վաղ խամեսը խզել էր պայմանագիրը հունական «Օլիմպիակոսի» հետ։
Նշվում է, որ մի խումբ գործարարներ խաղացողի հետ արդեն քննարկել են հնարավոր տրանսֆերը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարով։
Արգենտինական ակումբի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
























































