«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն իր ընկերուհու՝ Իզաբել Յոհանսենի հետ լուսանկարվել է Չեմպիոնների լիգայի գավաթի հետ։
Էրլինգ Հոլանդն իր կարիերան սկսել է նորվեգական «Բրունե» ակումբում, որտեղ էլ հարձակվողը ծանոթացել է Իզաբելի հետ։
Յոհանսենը, ինչպես Հոլանդը, նույնպես այս ակումբի ակադեմիայի սան է, նա խաղացել է ակումբի մեծահասակների թիմում և ժամանակին համարվում էր Նորվեգիայի ամենախոստումնալից ֆուտբոլիստուհիներից մեկը։
22-ամյա Հոլանդը ՉԼ-ի այս մրցաշրջանում մրցաշարի լավագույն ռմբարկուն է՝ 11 խաղում դառնալով 12 գոլի հեղինակ։ Այս հանդիպումներում նա նաև մեկ գոլային փոխանցում է կատարել։ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։