Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է հայրենակից Լիոնել Մեսսիի հետ ունեցած զրույցի մասին։
«Ես խոսեցի Մեսսիի հետ, նրան հաղորդագրություն ուղարկեցի MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի սքրինշոթով և ասացի. «Քո թիմը հետ է մնում: Դուք պետք է բարձրանաք 8-9-րդ տեղերը»։
Մեսսին ծիծաղեց և ասաց. «Մենք պետք է հասնենք փլեյ-օֆֆ»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
35-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ից հեռացել է 2022/23 մրցաշրջանի ավարտին։ Մեսսիի հաջորդ ակումբը «Ինտեր Մայամին» է: