«Ինտեր Մայամին», Լիոնել Մեսսիի տրանսֆերի մասին հայտնի դառնալուց մեկ օր անց, վաճառել է բոլոր հանդիպումների տոմսերը մինչև MLS-ի մրցաշրջանի ավարտը, այդ թվում՝ արտագնա խաղերի համար նախատեսված տոմսերը։
Հաղորդվում է, որ ակումբը մտածում է ավելի մեծ մարզադաշտ տեղափոխվելու մասին։ Ակումբն այժմ խաղում է «Դրայվ Փինք» մարզադաշտում, որն ունի 18000 հանդիսական ընդունելու հնարավորություն։
Մեսսին իր տեղափոխության մասին հայտարարել է չորեքշաբթի՝ հունիսի 7-ին: Հունիսի 3-ին արգենտինացին հեռացել էր ՊՍԺ-ից։
Նա փարիզեցիների կազմում հանդես է եկել 2021 թվականի ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
























































