«Մանչեսթեր Յունայթեդը» չի շտապում գնել «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեի տրանսֆերը, որն ըստ պայմանագրի փոխհատուցման կետի հասանելի է 50-60 միլիոն եվրոյով: Այս գումարը նշված է կորեացու պայմանագրում՝ որպես փոխհատուցում։
Պաշտպանի հավանական տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կախված կլինի թիմի ավագ Հարի Մագուայրի ապագայից, հայտնում է The Athletic-ը:
Անգլիացին կարող է հեռանալ թիմից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց քանի դեռ ակումբի ղեկավարությունը վստահ չէ նրա հեռանալու հարցում, Կիմ Մին Ջեի տրանսֆերային գործարքը սառեցվել է։
Կորեացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:
























































