«Սևիլիայի» պաշտպան Խեսուս Նավասը ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2022/23 մրցաշրջանի տարվա լավագույն խաղացող, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
37-ամյա իսպանացին մրցաշարում անցկացրել է 9 հանդիպում և օգնել իր թիմին նվաճել գավաթը։
Եզրափակչում «Սևիլիան» 11 մետրանոցներով հաղթեց «Ռոմային»:
Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Եվրոպա լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։