MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շարլոտին»։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 4-2 հաշվով հաղթանակով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով խաղավերջում։ Լուկասն այս խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
«Կոլամբուսը» 25 միավորով 5-րդ տեղն է զբաղեցնում Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսկում։