Ավարտվել է մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը, որում հանդիպել են Իսրայելի և Բրազիլիայի հավաքականները։
Իսրայելցիները հաղթեցին 3-2 հաշվով։
56-րդ րոպեին Մարկոս Լեոնարդոն առաջ մղեց Բրազիլիային հաշվի մեջ։ Երեք րոպե անց Անան Խալայիլին հավասարեցրեց հաշիվը։ Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Լրացուցիչ ժամանակում բրազիլացիներն առաջ անցան հաշվի մեջ, սակայն մրցակիցը կարողացավ երկու անգամ գրավել հարավամերիկացիների դարպասն ու կամային հաղթանակ տարավ։
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Իսրայելը կխաղա ԱՄՆ-Ուրուգվայ խաղի հաղթողի հետ։