«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը դարձել է Եվրոպա լիգան հաղթած ամենատարեց մարզիչը։ Երեկ՝ մայիսի 31-ին, նրա թիմը եզրափակիչում հաղթել է «Ռոմային»։
Մենդիլիբարը 62 տարեկան 78 օրական էր երեկ։ Այս ցուցանիշով նա ամենատարեց մարզիչն է, որի թիմը դարձել է մրցաշարի հաղթող։
Նախորդ ռեկորդակիրը Մաուրիցիո Սարին էր, որը 60 տարեկան 139 օրական հասակում 2019 թվականին «Չելսիի» հետ հաղթել էր Եվրոպա լիգան։
«Սևիլիան» պատմության մեջ յոթերորդ անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը։