Ֆրանսիական ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան ցանկություն է հայտնել տեղափոխվել «Բարսելոնա», տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Փորձառու ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը և ՊՍԺ-ն չի պատրաստվում երկարաձգել այն:
Նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք երկրների ակումբներ (Կատար, ԱՄՆ,Չինաստան):
Լիգա 1 այս մրցաշրջանում Սիլվան մասնակցել է 35 հանդիպման և դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: