Հարձակվող Էդինսոն Կավանին ու պաշտպան Տիագո Սիլվան կարող են հաջորդ ամառ լքել ՊՍԺ-ն: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Փարիզյան ակումբը չի ցանկանում երկարաձգել ֆուտբոլիստների հետ պայմանագրերը, որոնք ավարտվում են հաջորդ ամռանը: 35-ամյա Սիլվան ակումբի ղեկավարության պլաններում չկա, իսկ 32-ամյա Կավանիին նախատեսում էին նոր համաձայնագիր առաջարկել, սակայն վերջերս նրա ստացած վնասվածքը կասկածի տակ է դրել այդ մտադրությունները:
Եթե ուրուգվայցին լքի ՊՍԺ-ն, նրա համար առաջնային տարբերակներ կլինեն «Աթլետիկոն», «Նապոլին», «Ինտերն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս պահին մայրաքաղաքային ակումբը կենտրոնացած է Մարկո Վերատիի ու Մարկինյոսի հետ պայմանագրերի երկարաձգման վրա:
Կավանին ՊՍԺ-ում է 2013 թվականից: Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում 23 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: