Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի երիտասարդ հարձակվող Արամե Մինասյանը հաջողությամբ անցել է փորձաշրջանը իսպանական «Ռեալ Մուրսիա» ակումբում և այսուհետ հանդես է գալու իսպանական թիմի համակարգում։
«Ռեալ Մուրսիան» Իսպանիայի հնագույն և պատմական ակումբներից է․ թիմն իր պատմության ընթացքում 20 մրցաշրջան է անցկացրել իսպանական Լա Լիգայում, իսկ այժմ հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ լիգայում (Primera Federación)։

2026/2027 մրցաշրջանի առաջին կեսը երիտասարդ հայ ֆուտբոլիստն անցկացրել է Լատվիայի առաջին լիգայի առաջնությունում։ Այնտեղ Մինասյանը ցուցադրել է արդյունավետ խաղ․ մասնակցել է 16 հանդիպումներից 15-ին, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման (ասիստի) հեղինակ։
Շնորհավորում ենք մեր երիտասարդ ֆուտբոլիստին հարուստ պատմություն ունեցող իսպանական ակումբ տեղափոխվելու առթիվ և մաղթում հաջողություններ ու նորանոր նվաճումներ։




























































