Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
24-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու հանդիպումները բաց է թողել վնասվածքի պատճառով, սակայն այժմ նրա առողջական վիճակը բարելավվել է։ «Ռուբինի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան սեպտեմբերի 4-ին հայտնել էր, որ Իվուն իրեն զգալիորեն ավելի լավ է զգում և կարող է պատրաստ լինել թիմի հաջորդ հանդիպմանը։
«Նա հիմա իրեն շատ ավելի լավ է զգում։ Կխաղա՞ արդյոք «Ախմատի» դեմ։ Այս պահին հստակ պատասխան չունեմ։ Նույնիսկ եթե նա չխաղա այդ հանդիպմանը, հաջորդ խաղին պատրաստ կլինի», — Արտիգայի խոսքերը փոխանցում է ռուսական «БИЗНЕС Online»-ը։
Ռուսական մամուլում հրապարակված այս տեղեկությունների ֆոնին ակնկալվում է, որ Իվուն ամբողջությամբ կվերականգնվի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին ընդառաջ։ «Ռուբինի» հաջորդ առաջնության հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 12-ին՝ ԲԿՄԱ-ի դեմ, իսկ դրանից հետո թիմը սեպտեմբերի 16-ին կխաղա «Ռոդինայի» հետ Ռուսաստանի գավաթի շրջանակում։
Իվուն ընթացիկ մրցաշրջանում «Ռուբինի» կազմում մասնակցել է չորս հանդիպման։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի շրջանակում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 25-ին կհանդիպի Լատվիայի, իսկ 28-ին՝ Չեռնոգորիայի ընտրանուն։

























































