Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն Ա Սերիայի 3-րդ տուրում «Յուվենտուսի» հետ գրանցված ոչ-ոքիից (1:1) հետո կիսվել է տպավորություններով՝ անկեղծանալով, որ իր թիմն այս խաղում արժանի չէր հաղթանակի։
«Անկեղծ ասած՝ մենք չէինք վաստակել հաղթանակը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ «Յուվենտուսն» արժանի չէր պարտության։ Փորձեցինք թելադրել մեր խաղը, սակայն գնդակին վատ էինք տիրապետում։
Առաջին կեսում եղան դրվագներ, երբ վերահսկում էինք ընթացքը, բայց հետո սկսեցինք հաճախ կորցնել գնդակն ու վատ խաղալ։ Մյուս կողմից պետք է հիշել՝ մենք միասին աշխատում ենք ընդամենը երկու ամիս։ Պետք է բարելավենք մեր խաղը, բայց դրա համար ժամանակ է պահանջվում։ Չափազանց բարդ հանդիպում էր մեզ համար։
Ֆուտբոլիստներն ունեն անհատական բարձր որակներ, սակայն ամենակարևորը պարզ գործողություններն են՝ գնդակի ընդունումն ու ճիշտ փոխանցումը, ինչը ֆուտբոլի հիմքն է։ Այսօր մենք այդ հարցում թերացանք»,- մարզչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն՝ հղում անելով DAZN Italia-ին։

























































