«Սևիլիայի» վինգեր Էրիկ Լամելան մեկնաբանել է Եվրոպա լիգայի եզրափակիչում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը։ Արգենտինացին իտալական թիմի կազմում հանդես է եկել 2011-ից 2013 թվականներին:
«Շատ բարդ հանդիպում էր իմ նախկին ակումբի դեմ: Ես սիրում եմ «Ռոման», բայց սա ֆուտբոլ է։ Ինձ համար սա առաջին գավաթն է իմ կարիերայում։ Չէի մտածում, որ դա տեղի կունենա «Ռոմայի» հետ խաղում։ Այսօր մենք լավագույն խաղը չցուցադրեցինք, բայց մրցաշրջանի ընթացքում կատարած քրտնաջան աշխատանքով արժանի էինք հաջողության»,- խաղացողի խոսքն է մեջբերում DAZN-ը։
«Սևիլիան» պատմության մեջ յոթերորդ անգամ հաղթեց այս մրցաշարում։