«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է արգենտինացի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի մասին:
«Վերջին երկու-երեք օրը ես լռեցի նրա մասին: Նա լուրջ վնասվածք ուներ։ Երբ նայում ես Պաուլոյի խաղին, պարզ է դառնում, որ նրա հետ մեր արդյունքները վերջին երկու ամիսների ընթացքում այլ կերպ կլինեին»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Սևիլիայի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում Դիբալան 35-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ 55-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկել է «Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Սևիլիան» հաղթել է մրցակցին 4:1 հաշվով։