«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչում իր թիմի կրած պարտության մասին:
«Շնորհավորում եմ «Սևիլիային», բայց միևնույն ժամանակ ուզում եմ շնորհավորել իմ տղաներին: Նրանք պետք է հանգիստ գնան տուն և հպարտանան ձեռք բերածով։ Սրանք իմ տղաներն են Բուդապեշտից:
Մենք ճնշում էինք զգում մի թիմի դեմ, որը մեզանից ավելի շատ տաղանդներ ուներ: Մենք պարտվեցինք , բայց չկորցրինք մեր արժանապատվությունը։ Ես տուն եմ գնում հպարտության զգացումով: Նույնիսկ երբ ես հաղթեցի, այն այսքան ուժեղ չէր»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ԵԼ եզրափակիչը կայացել է մայիսի 31-ին Բուդապեշտի Պուշկաշ Արենայում։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով. հետխաղյա 11-մետրանոցներով «Սևիլիան» պատմության մեջ 7-րդ անգամ նվաճել է Եվրոպա լիգայի հաղթողի տիտղոսը: