Բրազիլիայի հավաքականն Աշխարհի երիտասարդական առաջնության 1/8 եզրափակիչ խաղում 4-1 հաշվով հաղթեց Թունիսի ընտրանուն։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Անդրե Սանթոսը, ևս մեկ գոլ խփեցին Մարտինս Մատեուշն ու Մարկոս Լեոնարդոն։ Թունիսի հավաքականի կազմում աչքի ընկավ Մահմուդ Գորբելը:
Քառորդ եզրափակիչում բրազիլացիները կխաղան Իսրայելի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 3-ին։
Կոլումբիայի հավաքականը ևս խոշոր՝ 5-1 հաշվով հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։
Բացի վերը նշված երեք թիմերից, ավելի վաղ 1/4 եզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև ԱՄՆ-ի հավաքականը՝ 4-0 հաշվով հաղթելով Նոր Զելանդիային։