Եվրոպա լիգայի եզրափակչում «Սևիլիան» մրցում է «Ռոմայի» հետ: Հանդիպումն անցկացվում է Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա):
Չնայած «Սևիլիան» որոշակի տարածքային առավելություն ուներ առաջին խաղակեսում, բայց մրցավարի՝ խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը հաղթում է 1-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացել է իտալական ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան։ 29-ամյա արգենտինացին հանդիպման 35-րդ րոպեին գրավեց իսպանական թիմի դարպասը՝ Ջանլուկա Մանչինիի փոխանցումից հետո։
Գոլից հետո անդալուսցիներն ավելի ակտիվ սկսեցին գործել, Ռակիտիչը մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, բայց Պատրիսիուին օգնեց դարպասաձողը և լուսատախտակին այդպես էլ հաշիվը մնաց անփոփոխ։