«Սևիլիայի» ֆուտբոլիստներն աջակցել են ակումբի նախկին դարպասապահ Սերխիո Ռիկոյին, ով վերջերս վնասվածք էր ստացել «Ռոմայի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ:
Ֆուտբոլիստները դուրս են եկել մարզաշապիկներով՝ «Vamos Sergio, estamos contigo (թարգմանություն – Սերխիո, մենք քեզ հետ ենք) մակագրությամբ։
Մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ի դարպասապահ Ռիկոն գլխի լուրջ վնասվածք է ստացել ձիուց ընկնելուց հետո։ Հաղորդվում էր, որ 29-ամյա դարպասապահի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել։
Ռիկոն «Սևիլիայում» հանդես է եկել 2011-2020 թվականներին: