Առաջիկա օրերին ամերիկյան Marvel կինոընկերությունը կթողարկի նոր անիմացիոն ֆիլմը՝ «Spider-Man: Across the Spider-Verse»-ը։
Պաշտոնական ցուցադրությանն ընդառաջ անիմացիոն ֆիլմի ստեղծողները պաշտոնական թիզեր են թողարկել։ Ընկերության ներկայացուցիչները որոշել են զվարճալի ակնարկ տեղադրել դրվագներից մեկում, որը կապված է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Սոն Հին Մինի հետ։
Տեսահոլովակը ներառում է մի դրվագ, որտեղ Սարդ-Մարդն իր սենյակում է: Պատերից մեկին կորեացի ֆուտբոլիստի պաստառն է։
Զավեշտալի է, որ ֆիլմի հեղինակները որոշել են անդրադարձ կատարել ֆուտբոլիստի և վերջին ֆիլմերում Սարդ-Մարդուն մարմնավորող Թոմ Հոլանդի ընկերական հարաբերություններին։ Դերասանը լոնդոնյան թիմի երկրպագու է և Սոն Հին Մինի մտերիմ ընկերը։