Մայիսի 31-ին կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում «Ռոման» կխաղա «Սևիլիայի» հետ։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հուսով է, որ հռոմեացիները կհաղթեն՝ հավատալով, որ մարզիչ Ժոզե Մոուրինյուի փորձը կարող է իր դերը խաղալ առաջիկա խաղում։ Մոուրինյուն երբեք չի պարտվել եվրագավաթների եզրափակչում.
«Դժվար ժամանակաշրջանից հետո «Սևիլիան» լավ աշխատանք է կատարել վերջին երկու ամիսների ընթացքում։ «Սևիլիան» լավ է կազմակերպված, նոր մարզիչ ունի, բայց «Ռոման» շանսեր ունի, քանի որ եզրափակչում շատ փորձառու մարզիչ ունի: Հուսով եմ, որ նրանք կհաղթեն:
Անցյալը կենդանի պահելը մեծ ուժ է ակումբի համար։ Ակնհայտ է, որ «Ռեալն» անում է դա, և եթե «Ռոման» անի նույնը, ապա ապագայում նրանք ավելի լավ ակումբ կդառնան և կկարողանան նորից հաղթել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում All Football-ը։