«Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին խոսել է Եվրոպա լիգայի եզրափակիչում «Սևիլիայի» հետ սպասվող խաղի մասին։
«Կարծում եմ, որ մենք այս ճանապարհը շատ լավ ենք անցել, և հպարտ ենք, որ այստեղ ենք։ Մենք անհամբեր սպասում ենք այս եզրափակիչին, որը հենց այն է, ինչ ցանկանում էինք խմբային փուլի առաջին հանդիպումից։ Անհամբեր սպասում ենք խաղին։
Մոուրինյուն և եվրագավաթների եզրափակիչնե՞րը։ Մենք գիտենք, որ յուրահատուկ է: Նա մեզ շատ բան է տվել է։ Բայց մենք եկել ենք այստեղ, որպեսզի խաղանք եզրափակիչում և փորձենք հաղթել: Անցյալը ձեզ հաղթանակ չի տա այն ամենի նկատմամբ, ինչի հետ կհանդիպեք ապագայում։ Տեսնենք, թե ինչպես կանցնի ամեն ինչ, բայց «Ռոման» հաստատ այստեղ է քանի որ արժանի է դրան»,- Պելեգրինիի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: