«Այաչոն» երեկ կայացած հանդիպումից հետո մոռացել է իր խաղացողին՝ ավտոբուսով մեկնելով մարզադաշտից առանց նրա։
Երբ հարձակվող Բեն Տուրեն դուրս է եկել կայանատեղի, մի քանի րոպե ուշացումով, տեսել է, որ թիմը հեռացել է առանց իրեն:
Տուրեն հայտնվել է մարզադաշտի մոտ գտնվող ավտոկայանատեղում՝ «Լանսի» երկրպագուների շրջանում։
«Նրանք ինձ մոռացել են»,- ասել է ֆուտբոլիստը իրեն լուսանկարած երկրպագուներից մեկին, հայտնում է Le Figaro-ն։