«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային մրցանակային գումար կստանա Պրեմիեր լիգայում հաղթելու համար։
Այս մրցաշրջանի վերջում թիմին կվճարվի մոտ 166 մլն ֆունտ, ինչը լավագույն ցուցանիշն է Անգլիայի առաջնության պատմության մեջ։ Նախորդ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակել է 153 մլն ֆունտ: Այս առաջնությունում գումարը կավելանա արտասահմանյան հեռուստաընկերությունների հետ բարելավված պայմանագրերի շնորհիվ։
Ակումբների դրամական պարգևը բաղկացած է մի քանի տարրերից, մասնավորապես՝ հեռուստատեսային պայմանագրերից ստացված եկամուտներից, մրցաշարային աղյուսակի վերջնական տեղից։
Սպասվում է, որ ընդհանուր առմամբ մրցաշրջանի ավարտին Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները կստանան մոտավորապես 2,7 միլիարդ ֆունտ ստերլինգ։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սաութհեմփթոնը» կստանա ավելի քան 100 միլիոն ֆունտ ստերլինգ: