«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը ամփոփել է ՌՊԼ-ի 29-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ ոչ-ոքին (0-0)։
«Կրասնոդարը» ավելի լավ խաղաց՝ հանդիպման առաջին խաղակեսում պահեր ստեղծելով, երկրորդ խաղակեսի սկզբում տիրելով գնդակին: Այս խաղում մենք բնավորություն ցույց տվեցինք։ Ես շատ հպարտ եմ խաղացողներով։
Հարությունյանը խաղադաշտում լավագույններից էր: Դա նրա առաջին հանդիպումն էր հիմնական կազմում, նա իրեն հիանալի դրսևորեց։ Մենք ուժեղ մրցակցի դեմ խաղացինք ու ոչ մի սխալ թույլ չտվեցինք»,- մեջբերում է Իվիչին Матч ТВ-ն։
Այսօրվա խաղում «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Վերջինս իր նորամուտը նշեց ՌՊԼ-ում․ 18-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ էր ընդգրկվել կրասնոդարյան թիմի կազմում ՌՊԼ-ի շրջանակում։ Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ այսօրվա խաղում ամբողջական հանդիպում անցկացրեցին։