Ձյուդոիստներ Հայկ Դարբինյանը (50 կգ) և Լյովա Սրապյանը (55 կգ) ոսկե մեդալներ են նվաճել Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում:
Նրանցից յուրաքանչյուրը 5-ական հաղթանակ է տարել և գրավել առաջին տեղը:
Ձյուդոյի պատանեկան հավաքականը մայիսի 23-24-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ակտաու քաղաքում՝ մարզիչներ Հովհաննես Դավթյանի և Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ: