«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուն նվերներ է պատրաստել թիմակիցների և ակումբի աշխատակիցների համար թիմից իր հեռանալու կապակցությամբ, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։
31-ամյա բրազիլացու պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Ֆիրմինուն՝ իր հեռանալու կապակցությամբ պատրաստել է 200 նվեր տուփ, որոնք նվիրել է թիմակիցներին, ընկերներին, հարազատներին և ակումբի աշխատակիցներին։ Յուրաքանչյուր տուփի ներսում դրված էր հատուկ շապիկ՝ նրա ինքնագրով և օծանելիքով։
Ֆիրմինոն մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։