Հռոմում կայացած թենիսի մրցաշարի հաղթող է դարձել Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան։
Եզրափակիչում նրա մրցակիցը ուկրաինուհի Անգելինա Կալինինան էր։ Ռիբակինան առաջին սեթում հաղթել է 6։4 հաշվով, երկրորդ սեթում Կալինինան հրաժարվել է շարունակել խաղալ 0։1 հաշվի ժամանակ։
23-ամյա Ռիբակինան իր կարիերայում նվաճեց հինգերորդ տիտղոսը։
Հռոմ․ Եզրափակիչ
Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 7) – Անգելինա Կալինինա (Ուկրաինա, 30) – 6:4, 1:0