Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»։
Հյուրերից 5-րդ րոպեին հաշիվը բացեց Միկել Մերինոն։ 76-րդ րոպեին Ալեքսանդր Սորլոտը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Դաշտի տերերի կազմում միակ գոլը 90-րդ րոպեին խփեց Ռոբերտ Լևանդովսկին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նախորդ տուրում առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձել էր չեմպիոն։
«Ռեալ Սոսիեդադը» 65 միավորով 4-րդ տեղում է։
























































