Այսօր մեկնարկում է ՖԻՖԱ-ի 23-րդ երիտասարդական ԱԱ-ն (Մ20), որը կանցկացվի Արգենտինայում 2023 թվականի մայիսի 20-ից հունիսի 11-ը։
Ի սկզբանե մրցաշարը պետք է անցկացվեր Ինդոնեզիայում, սակայն 2023 թվականի մարտի 29-ին երկիրը զրկվեց մրցաշարն անցկացնելու իրավունքից։ Ապրիլի 17-ին հայտարարվեց, որ Արգենտինան կդառնա մրցաշարի նոր հյուրընկալող երկիրը։
Մրցաշարին կմասնակցի 24 հավաքական, որոնք ընդգրկված են 6 խմբերում՝ յուրաքանչյուրում 4-ական մասնակցով։
Մրցաշարին կմասնակցեն հետևյալ հավաքականները․
A Խումբ
1․ Արգենտինա
2․ Գվատեմալա
3․ Նոր Զելանդիա
4․ Ուզբեկստան
B Խումբ
1․ ԱՄՆ
2․ Էկվադոր
3․ Սլովակիա
4․ Ֆիջի
C Խումբ
1․ Ճապոնիա
2․ Կոլումբիա
3․ Իսրայել
4․ Սենեգալ
D Խումբ
1․ Բրազիլիա
2․ Իտալիա
3․ Նիգերիա
4․ Դոմինիկյան Հանրապետություն
E Խումբ
1․ Անգլիա
2․ Ուրուգվայ
3․ Թունիս
4․ Իրաք
F Խումբ
1․ Ֆրանսիա
2․ Գամբիա
3․ Հարավային Կորեա
4․ Հոնդուրաս
Մրցաշարի գործող չեմպիոնը Ուկրաինայի հավաքականն է, որը 2019 թվականին Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի հավաքականին։
2021 թվականի ԱԱ-ն չէր կայացել COVID-19-ի համավարակի պատճառով։
























































