Ուրուգվայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարել է Մարսելո Բյելսային գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
67-ամյա մասնագետի հետ պայմանագիրն ուժի մեջ կլինի երեք տարի։
Արգենտինացու վերջին աշխատավայրը եղել է «Լիդսը», որտեղից նա հեռացել է անցյալ տարվա փետրվարին:
Նախկինում նա գլխավորել է նաև «Էսպանյոլը», «Ատլետիկը», «Մարսելը», «Լացիոն», «Լիլը», Արգենտինայի և Չիլիի հավաքականները։
























































