Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել՝ կիսաեզրափակչում 0:5 հաշվով զիջելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևին:
Բոլոր երեք ռաունդներում մրցավարները հաղթանակը շնորհել են ուզբեկ բռնցքամարտիկին:
Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը ևս նվաճել էր ԱԱ-ի բրոնզե մեդալը: 92 կգ քաշային բռնցքամարտիկը կիսաեզրափակչում պարտվել էր Իտալիայի ներկայացուցիչ Աբես Ազիզ Մոհիդինին:
Այսպիսով, Հայաստանի բռնցքամարտի հավաքականն Աա-ում մրցելույթներն ավարտեց 2 բրոնզե մեդալով: