«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբյոն կարծում է, որ մրցավարը սխալմամբ 11 մետրանոց չի նշանակել «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (1:1):
«Ես անմիջապես ցույց տվեցի իմ կապտուկը մրցավարին, բայց նա ընդհանրապես չարձագանքեց, իսկ VAR-ը ոչինչ չարեց։ Ես այն խաղացողը չեմ, որը դժգոհում է: Ես պարզապես ավելի ուշ դիտեցի տեսանյութը, և դա հստակ 11 մետրանոց էր, սակայն մրցավարը այլ կերպ որոշեց, ամեն ինչ կարգին է»,- Ռաբյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Պատասխան խաղը կանցկացվի մայիսի 18-ին Սևիլիայում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։